Երեկ մենք լուր էինք գրել, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել,որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել, գրում է «Հրապարակը»:
Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերեւս, այն հանգամանքով պայմանավորված,որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: