«Ժամանակ»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
– Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր–ռազմավարության մշակմանը: Հետաքրքրիր է, թե այս ռազմավարությունը մասնավորապես ի՞նչ բաղադրիչներ պետք է իր մեջ ներառի, ինչպիսի՞ն այն պետք է լինի, ինչպես նաև՝ որքա՞ն է կազմում մեր տնտեսական ներուժն իրականում, և հնարավոր համարո՞ւմ եք, որ կկարողանանք վերականգնել այն՝ հասցնելով նախաճգնաժամային մակարդակին կամ դրանից ավելի:
– Ինչպես նշեցի վերևում, առաջնայինը նպատակները ձևակերպելն է: Պարզ է, որ այս տարի ունենալու ենք կորուստներ: Կան տարբեր գնահատականներ դրանց մասին՝ 0 տոկոսից մինչև -10-12 տոկոս, միջազգային հայտնի կառույցների գնահատականները շատ ավելի մեղմ են՝ -1,7-3,0 տոկոս: Կան կանխատեսումներ նաև հաջորդ տարվա մասով և դրանք ավելի հուսադրող են՝ 2021թ. կանխատեսում են մինչև 5 տոկոս աճ: Ինչքանով այդ կանխատեսումները իրականություն կդառնան, միայն մեզնից կախված չէ: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է ունենա ճգնաժամից դուրս գալու իր յուրահատուկ ճանապարհը: Այս առումով պետք է ողջունել կառավարության նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այդ ծրագրի կազմման աշխատանքներին մասնակից կդառնան բոլոր այն ուժերը՝ գիտական, բուհական, գործարար շրջանակները, քաղաքացիական սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք իրենց փորձով, գիտելիքներով, կոնկրետ առաջարկներով նախատեսվող ռազմավարական ծրագիրն իրատեսական և իրականանալի կդարձնեն:
– Իսկ աղքատության մակարդակը կբարձրանա՞:
Կարդացեք նաև
– Վերլուծությունները փաստում են, որ համավարակի բացասական ազդեցությունն առավել զգալի է լինելու հասարակության ավելի խոցելի, անապահով խավի համար: Դա է պատճառը, որ ներկայացվող առաջարկներում առանձնահատուկ ուշադրության է արժանանում այդ մարդկանց ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու խնդիրներին, հատկապես նոր մոտեցումներին, որոնք առաջին հերթին կոչված պետք է լինեն մեղմելու սպասվող աղքատության աճը: Վերջինը, որպես այդպիսին, խնդիր է լինելու բոլոր երկրների, կառավարությունների համար։
Դիանա ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: