Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացնել հայերենի ժամերի քանակը. ուսուցիչներին մտահոգում է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 01,2020 10:48

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, բացի դրական մեկնաբանություններից, նաեւ մի շարք ուսուցիչներին մտահոգությունների տեղիք է տվել․ նրանք կարծում են՝ սխալ է լեզվի ժամերը պակասեցնելը։

Նոր նախագծով դպրոցներում սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային միջակայքերը։ Ստացվում է՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ձեւավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով, որը տրված է աղյուսակով։

Ըստ դրա՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին եւ ավագ դպրոցներում կազմում է մինչեւ 38%։ Փոխարենը՝ հայոց լեզվի եւ գրականության տոկոսներն այս աղյուսակում առավել պակաս են։

Չափորոշիչն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), այնտեղ մի շարք մասնագետներ առաջարկել են վերանայել լեզվի հետ կապված փոփոխությունը։

«Հայոց լեզվին տրամադրվող շաբաթական ժամաքանակի կրճատումն անթույլատրելի է: Նախարարության հիմնավորումն անընդունելի է. այդ «տրամաբանությամբ» հայերեն «ճիշտ» խոսել կարող են սովորել` հետևելով հեռուստասերիալներին եւ սոցցանցերում գրառումներին կամ խոսքին: Հայերենը պաշտպանության խիստ կարիք ունի»,- նշել է Ալինա Բաղդասարյանը։

Անահիտ Ղուկասյանի կարծիքով էլ՝ լեզվի քերականությունն այնքան բարդ է, որ ժամերը շատ քիչ են աշակերտին այն լիարժեք ուսուցանելու համար. «Այսօր մեր առաջ լուրջ մարտահրավեր է դրված՝ ունենալ կիրթ եւ գրագետ սերունդ։ Առաջարկում եմ ավելացնել հայերենի ժամերի քանակը։ Դա պետք է ե՛ւ աշակերտին, ե՛ւ ուսուցչին»։

Անի ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031