Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին: «Այն չափազանց խոցելի է, որովհետեւ դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով եւս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են»,– նշեց նա: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստ է վերադարձնել իր մանդատը: «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։