«Ամերիկայի ձայն». Կորոնավիրուսի համաճարակի դեմ առաջնային գծերում պայքարող բուժաշխատողները կարծում են, որ համաճարակը դեռեւս շատ երկար կշարունակվի: Մերիլենդ նահանգի Ֆորթ Վաշինգտոնի բժշկական կենտրոնի շնչառական հարցերով թերապեւտ Քեւին Քոլը, որն ինքն է տառապում ասթմայով, ասում է, թե լավ է հասկանում կորոնավիրուսով վարակված այն անձանց վախը, որոնց մոտ ի հայտ են գալիս շնչելու դժվարություններ: Սակայն նա չի հասկանում, թե ինչպես կարելի է նման պայմաններում նորից թույլատրել մարդկանց մեծ կուտակումներ:
«Ամեն օր ես տեսնում եմ այս վարակից մեռնող մարդկանց, եւ լողափերում մարդանց բազմությունը ինձ ստիպում է մտածել, որ մարդիկ լավ չեն մտածում», ասում է նա:
Այո, սահմանափակումները մեղմելու առաջին ու մեծ քայլերը կատարած 31 նահանգներում այսօր գրանցվում է կորոնավիրուսի տարածման արագության նկատելի աճ: Միայն կիրակի օրը, միայն Ֆլորիդա նահանգում գրանցվել է վարակի ավելի քան 8500 նոր դեպք եւ 29 մահացություն: Եվ ինչպես նահանգապետ Ռոն Դե Սանթիսն է ասում, «Եթե մարտ ամսին նոր հիվանդների միջին տարիքը 60 էր, ապրիլ-մայիսին` 50, ապա վերջին տասն օրերի ընթացքում վարակվածները 33-ից 36 տարեկան են:
Բուժքույրերից Թրաքինա Հոգանն ասում է, թե միայն տեսնելով բուժանձնակազմի պաշտպանիչ հանդերձանքը, մարդիկ պիտի հասկանային, թե որքան վտանգավոր է այս վիրուսը ու արագ տարածվող:
Կարդացեք նաև
«Սա սուտ չէ, այն իրական է ու կարող է հասնել յուրաքանչյուրին», ասում են նրանք ու հիշեցնում` «Կրե՛ք դիմակներ, ձեռքերը հաճախ լվացե՛ք: Որքան հնարավոր է, պահպանեք հեռավորություն: Դրանով իսկ հարգե՛ք մյուսներին»: