Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքա՜ն մեծ է եղել շահավետ կազմով խորհրդում ընտրվելու ցանկությունը, որ նա ոտնահարել է թե’ կանոնադրությունը, թե’ կառավարման տարրական էթիկայի կանոնները». «Հանուն որակյալ կրթության»

Հունիս 30,2020 22:30

«Ես իմ իրավասությունները չեմ գերազանցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ անդրադառնալով «Հանուն որակյալ կրթության» այն հայտարարությանը, թե ինքը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը, ինչպես նաև նախարարին ուղղված իր նամակի հրապարակմանը։

«ՀՊՏՀ-ի կանոնադրությամբ ես ունեմ այդպիսի իրավասություն, քանի որ նախարարն արդեն իսկ հայտարարել էր մրցույթ, ես խնդրել եմ ուղղակի այս պահին ընդամենը ընթացք չտալ, կասեցման մասին խոսք չի գնում»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

Նա նշել է, որ ինքն արդեն նախարարությունից պատասխան ստացել է. «Դա արդեն հանված է շրջանառությունից»։ Գալոյանը նշեց, որ իր նամակի մասին հայտարարության մեջ միտում է տեսնում. «Խնդիր կա, մրցույթից առաջ հատկապես իմ անձի շուրջ աղմուկ բարձրացնելու հետ կապված։ Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր։ Ես վաղվանից լիազորություններս վայր եմ դրել։ Այս ամենի նպատակն էլ, բնականաբար, աղմուկ անելն է»։

«Հանուն որակյալ կրթության» ֆեսյբուքյան էջում ի պատասխան հրապարկվել է հետևյալ անդրադարձը.

«Ստորև ներկայացված է ՀՊՏՀ կանոնադրությունը. թող որևէ մեկն ասի՝ այս կետերից որի՞ համաձայն Դ. Գալոյանը կարող էր դիմել ԿԳՄՍՆ՝ գործընթացը կասեցնելու առաջարկով։ Եթե կարողանաք այս 18 կետերի մեջ գտնել այդպիսի կետ, ապա մեր թագավորության կեսը ձերն է։

Էլ չենք խոսում այն մասին, որ տիկին Գալոյանն, ինչպես միշտ, փորձում է շրջանցել հարցի ամենաէական կողմը. Նույնիսկ, եթե զուգահեռ աշխարհում ռեկտորի նման լիազորություն լիներ կանոնադրության մեջ, անարգանք և կառավարման հիերարխիայի խախտում է բարձրագույն մարմնի որոշումը կասեցնելու խնդրանքով բարձրագույն մարմնից գաղտնի նախարարությանը դիմելը։

Նույնիսկ խորհրդի նախագահն էր զարմացել, երբ մեզանից տեղեկացավ այդ նամակի գոյության մասին։ Որքա՜ն մեծ է եղել շահավետ կազմով խորհրդում ընտրվելու ցանկությունը, որ նա ոտնահարել է թե’ կանոնադրությունը, թե’ կառավարման տարրական էթիկայի կանոնները: Սովորաբար նման դեպքերում պարզապես լռում են ամոթից:

Հ.Գ.
Գործընթացը կասեցնել = գործընթացին ընթացք չտալ։ Դ.Գալոյանը հերթական անգամ տապալեց հայոց լեզվի քննությունը։ Ափսոս»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930