Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

1 տարվա ընթացքում հեղափոխական պատգամավորները ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգեւավճար

Հունիս 30,2020 20:35

Հեղափոխական ու մինչհեղափոխական խորհրդարաններում անհամեմատելի է պատգամավորների պարգեւավճարների չափը: Եթե կառավարության անդամների՝ նախարարների ճոխ պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ այդ աշխատավարձով դժվար է պահել ոչ կոռումպացված ու որակյալ պաշտոնյայի, որ նրանք ցածր աշխատավարձը կթողնեն, կգնան մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով կաշխատեն, ապա պատգամավորների դեպքում նույն արդարացումը չկա:

Նրանք ընտրվել են՝ ժողովրդին ծառայելու՝ իմանալով, թե ինչքան աշխատավարձ են ստանալու, ձեռք չի տալիս՝ թող մանդատը վայր դնեն, գնան, ցուցակում, մեկ է, լիքը սպասողներ կան:

Թե ինչքան հսկայական տարբերություն կա 6-րդ եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ստացած պարգեւավճարների միջեւ, «Առավոտը» գրավոր հարցում էր արել ԱԺ-ին՝ նշելով կոնկրետ ժամանակահատված:

Պարզվում է՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ:

Իսկ արդեն հեղափոխությունից հետո 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է՝ ուշադրություն կամ ինչպես կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բա-բա-բա-բամմմ ու մի հատ ցըմփ՝ 580 մլն 104 հազար 838 դրամ:

Այս մասին, ինչպես նաեւ այս խորհրդարանի ծառայողական մեքենաների մասին մանրամասները կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930