Եվրամիությունը հրապարակել է երկրիների ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից կբացվեն միության սահմանները:
Առաջին փուլում մուտքը թույլատրվել է 14 երկրների քաղաքացիների համար։ Այդ երկրներն են Ալժիրը, Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը։
Սահմանը կբացվի նաև Չինաստանի քաղաքացիների համար, եթե Չինաստանն իր հերթին բացի սահմանը ԵՄ երկրների քաղաքացիների համար։
Այսպիսով, Հայաստանը չի ընդգրկվել ցուցակում: Եվրամիության սահմանները կշարունակեն փակ մնալ նաև Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրազիլիայի քաղաքացիների համար:
Կարդացեք նաև
Ըստ տեղեկատվության՝ որոշումը կայացնելիս ԵՄ պաշտոնյաները հաշվի են առել երկրներում ստեղծված համաճարականաբանական իրավիճակը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ցուցակը վերջնական չէ, այն վերանայվելու է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ և կարող է թարմացվել Եվրոպական խորհրդի կողմից՝ համապատասխան մարմինների հետ խորհրդակցությունից հետո:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ