Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի ճարտարապետական և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, անդրադարձել նաև Ազգային ժողովի ընդունած ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին և դրա հնարավոր սոցիալական հետևանքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ