Լրագրողները ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը համապատասխանո՞ւմ է Սահմանադրական դատավորի համար նախատեսված պահանջներին։
Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց․ «Այնտեղ տարիքային ցենզ կա։ Կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանը արդեն 40 անց անձնավորություն է, ունի բարձրագույն կրթություն։ Եթե հարցնում եք պահանջների մասին, բնական է, ինքը համապատասխանում է այդ պահանջներին։ Այլ հարց է, որ կառավարությունը կամ հանրապետության նախագահը կամ մյուսը մարմինը կառաջադրի՞ իրեն, թե՞ ոչ։
Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան շատ հնարավոր թեկնածուներ, որոնք ունեն այդ գիտելիքները, որոնց կարող են առաջադրել որպես թեկնածու։ Եվ դա նորմալ է, որ մարդկանց լիազորությունները դադարում են, նորերը նշանակվում են։ Ավելին ասեմ՝ այս տարբերակը ինչ-որ տեղ իմ սրտով էլ է, իսկ այդ տարբերակը պետք է բոլորի սրտով լինի, որովհետև մենք բալանսը պահպանել ենք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ