«Մենք ամեն դեպքում ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր կոնտակտավորներին, որովհետև ըստ էության, բոլորս կոնտակտավոր ենք, և այդ առումով ուշադիր և զգոն պետք է լինենք անխտիր բոլորս»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա նշեց, որ խորհրդակցում են բժիշկների հետ, և ըստ դրա էլ ձեռնարկում են գործողություններ․ «Բոլոր այն մարդիկ, որոնք վարակակիր են, իհարկե՛, մեկուսացած են, բոլոր այն մարդիկ, որոնք կոնտակտավոր են և ունեն ախտանիշներ, կամ հնարավոր է, որ ունենան ախտանիշներ, նրանք հանձնում են թեստեր, եթե դրական լինի, ապա բնականաբար, չեն գա։ Ով այստեղ ներկայացել է, ուրեմն՝ ախտանիշ չունի, կամ եթե ունեցել է, թեստ է հանձնել և բացասական է եղել թեստը»։
Նկատառմանը, թե մամուլում տարածվել է տեղեկատվություն, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը մասնակցել են վարակակիր պատգամավորներ, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Ես նույնպես տեսել եմ մամուլում հրապարակված ինչ-որ ամսաթվեր, սակայն, պատգամավորները տեղյակ են պահել անմիջապես, երբ տեղեկացել են այդ մասին։ Հետևաբար՝ նիստերի օրը ոչ մեկ չի ներկայացել, որը նախապես իմացել է, որը նախապես իմացել է, որ ինքը հնարավոր է՝ վարակակիր է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ