Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատուցվել է նարգիլե, դիմակ չեն դրել. ՍԱՏՄ-ն կասեցրել է մի շարք կազմակերպությունների աշխատանքը

Հունիս 30,2020 17:55

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:

48 ժամով կասեցվել է Երևանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միևնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններում:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբյեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:

Նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված մի շարք տնտեսավարողների մոտ սակայն, արձանագրվել է դրական տեղաշարժ՝ թերացումներն ակնհայտորեն պակասել են կամ իսպառ վերացվել:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930