«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան հարթակում Արցախի իշխանություններին առաջարկել է «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:
Նախաձեռնությունը հավանության է արժանացել ու քննարկումների ալիք բարձրացրել ամենատարբեր մակարդակներում:
Եվ քիչ առաջ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»։
Կարդացեք նաև