Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում

Հունիս 30,2020 17:43

Ռոբերտ Քոչարյանն անկախ տնօրենի կարգավիճակով 11-րդ անգամ վերընտրվել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:

Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Վլադիմիր Եվտուշենկովը:

Փոխնախագահներն են` Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Աննա Բելովան և «Սիստեմա» կորպորացիայի նախկին նախագահ, «MTS» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Անդրեյ Դուբովսկովը:

Հեղինակավոր գործիչներից բաղկացած խորհրդի կազմում են նաև` Լյուքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը, «Դոյչե տելեկոմի» նախկին նախագահ Ռոն Զոմերը, «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, «KPMG» խորհրդատվական ընկերության ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, «Segezha Group»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմ-Բիլ-Դանի» նախկին համասեփականատեր Դավիթ Յակոբաշվիլին, «Ռուսնանո մենեջմենթ քոմփընի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Չուբայսը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930