«Ես արդեն հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, նստել, ոչինչ չլսել, և դատական նիստը հետաձգվի»,- այսօր հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը:
Նա առաջարկեց, որ հաջորդ դատական նիստի համար նախապատրաստական գործընթացում կարգավորվեն տեխնիկական հարցերը, որպեսզի բոլոր կողմերը կարողանան ներկա լինել, և դատական գործընթացը կարողանա շարունակվել:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Աննա Դանիբեկյան)սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստերի դահլիճն ախտահանված չէր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 13:00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ