Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյան. «Ուժային կառույցներն աշխատում են փակ ռեժիմով. դա խանգարում է, որ դրանց վերահսկողությունը լինի ավելի ընդգրկուն եւ թափանցիկ»

Հունիս 30,2020 17:00

«Դուք գիտեք, որ ուժային կառույցները որպես կանոն աշխատում են փակ ռեժիմով և, ըստ էության, դա խանգարում է, որպեսզի նրանց վերահսկողությունը լինի ավելի ընդգրկուն եւ թափանցիկ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, այնուամենայնիվ, մենք ազատորեն խոսում ենք առկա մարտահրավերների մասին եւ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության շրջանակներում փորձում ենք գտնել Հայաստանի համար լավագույն լուծումները: Դրա մասին են փաստում միջազգային հասարակական կազմակերպություններից ստորագրված հուշագրերը եւ ԵԱՀԿ-ի հետ համատեղ ձեւավորած ժողովրդավարական ազգային պլատֆորմը: Հատկապես վերջինի շարունակական համագործակցության ընթացքում լուծվելու են համակարգային բազմաթիվ խնդիրներ: Նշեցի, որ պլատֆորմի այս տարվա մեր ծրագրերի մեջ կայացած ամենակարեւոր ձեռքբերումներից եմ ես սա համարում: Թափանիվը սկսել է պտտվել եւ դա մեզ հնարավորություն է տալիս ընդգրկել նոր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ բացառել ֆեյքերի մասնակցությունը մեր հանրային կյանքի ճիշտ օրակարգ ձեւավորելու:

Հասկանալի է, որ ուժային կառույցների վերաբերյալ ամբողջական ծավալով տեղեկատվություն հասարակության համար չի կարող հրապարակային լինել: Սակայն բարձր լեգիտիմություն ունեցող պառլամենտների պարագայում իրողությունն այլ է եւ գաղտնիության ռեժիմն էլ պետք է հիմնված լինի օրինականության, խելամտության եւ համաչափության սկզբունքների կիրառման վրա», – ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Անվտանգության ոլորտի կառավարումը Հայաստանի փոխակերպման համատեքստում» վեբինարում:

Անդրանիկ Քոչարյանն այս առումով նաեւ կարեւորեց սահմանադրական բարեփոխումները, ինչը ըստ նրա հնարավորություն է տալիս վերանայել, ընդլայնել խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930