Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես մեղավոր եմ». Աթաթուրքի արձանից ցուցապաստառ կախելու դեպքը հետաքննելու համար Թուրքիան դիմել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին. Ermenihaber

Հունիս 30,2020 18:05

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 25-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանի վրա թողնված գրության կապակցությամբ։

Նշենք, որ անհայտ անձը ցուցապաստառ էր կախել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանից, որի վրա գրված է եղել․ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար․ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»։

Աքսոյը նշել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն սկսելու համար դիմել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին։

Նա համոզմունք է հայտնել, որ նման դեպքերը «չեն կարող ստվերել համաշխարհային պատմության մեջ անվիճելի հեղինակություն ունեցող Քեմալ Աթաթուրքի հիշատակը և իրենց փառահեղ պատմությունը»։

Հիշեցնենք, որ թեմային անդրադարձել էր Հույների ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը, որի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աթաթուրքի արձանի լուսանկարը։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան անվտանգության տեսախցիկներն արձանագրել էին այն պահը, թե ինչպես է մեկն այդ ցուցապաստառը կախում արձանից, այնուհետև լուսանկարում և ցուցապաստառը վերցնելուց հետո փախչում։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930