Երգչուհի Անիտա Ցոյը վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով նրա խոսնակ Աննա Կրուժելին, Ցոյը հոսպիտալացվել է:
«Անիտան հոսպիտալացվել է, նա գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ COVID-19 ախտորոշմամբ»,-ասել է Կրուժելը:
Նրա խոսքով՝ Անիտա Ցոյը համավարակի առաջին օրերից ինքնամեկուսացման մեջ է եղել և պահպանել է բոլոր կանոնները, ուստի դժվար է ասել, որտեղ է նա վարակվել:
Աննա Կրուժելը այլ մանրամասներ չի հաղորդել: Ռուսական dni.ru կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Անիտա Ցոյի վիճակը լուրջ է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ