ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է. «Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ․ նիստը հետաձգվեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։
Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին»։