Լրագրողները ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են հասկացել, թե պատգամավորներից որոնք են կոնտակտավոր։ Հիշեցնենք, որ վարակվել են մի շարք պատգամավորներ։
Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կոնտակտավոր բազմաթիվ պատգամավորներ հայտարարել են, որ իրենք հանձնել են թեստ, և բացասական արդյունք են ունեցել․ «Եթե այնպես ստացվի, որ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի, և Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է՝ ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, լինելով Հայաստանի Հանրապետությունում ղեկավար մարմին, մենք պետք է գանք և քվեարկենք, եթե Հայաստանի Հանրապետությունում օրենք կա, որոշում կա, որ օրհասական է, և պետք է ընդունվի։ Ես, օրինակ, կգայի, եթե իմանայի, որ դահլիճում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ, ես, այնուամենայնիվ, կգայի․ դա մեր պարտականությունն է»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ