Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Տարբեր քաղաքական ուժերի տված քաղաքական գնահատականներն ունեն նաեւ իրավական արժեք, իրավական նկարագրություն»

Հունիս 30,2020 14:07

Քաղաքական երեք ուժերի՝ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումը հանձնելուց հետո, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ԶԼՄ-ներին ասաց. «Անցնող մեկուկես տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականն են տվել այն իրականությանը, երեւույթներին կամ զավթողական այն վերաբերմունքին, որ պատրաստվում է Հայաստանի դատական իշխանության նկատմամբ: Սկսած դատարանների արգելափակման՝ Նիկոլ Փաշինյանի կոչից եւ վերջացրած հետագայում ամբողջ վարքագծով: Տրված քաղաքական գնահատականներն ունեն նաեւ իրավական արժեք, իրավական նկարագրություն:  Ինչպես ասվեց՝ երեք դրվագով՝ իշխանության զավթում, լիազորությունների անցում եւ սահմանադրական կարգի տապալում:

Քաղաքական գնահատականներին հաջորդում են իրավական գնահատականները, եւ մենք լիահույս ենք, որ դատախազությունը եւ իրավապահ մարմինները օբյեկտիվության եւ իրենց լիազորությունների սահմաններում կքննեն մեր հաղորդումը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930