Այսօր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը», ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրին հանցագործության մասին՝ իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:
Լրագրողների հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն, արդյո՞ք, գործ կհարուցվի, ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք ուզում ենք ապավինել իրավական համակարգին, տվյալ դեպքում՝ Գլխավոր դատախազության ողջախոհությանը: Ներկայացված փաստերը առավել քան հիմնավոր են, առավել քան անբեկանելի են: Եվ մենք ուզում ենք ակնկալել, որ իրավապահ համակարգը, տվյալ դեպքում՝ Գլխավոր դատախազությունը կառաջնորդվի բացառապես օրենքով եւ օրինականությամբ:
Ես շարունակում եմ Գլխավոր դատախազության՝ ԱԺ ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իմ մեծ վերապահումները՝ վստահ լինելով, որ այդտեղ իրավական որեւէ հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի ձեռնպահ մնանք: Մենք ունենք այն, ինչ ունենք: Սա է ընթացակարգը, եւ մենք դիմել ենք Գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ Գլխավոր դատախազության համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը եւ արդարադատությունը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ