Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Իշխող քաղաքական ուժը փորձում է իր փնթի աշխատանքը սրբագրել»

Հունիս 30,2020 13:46

Այսօր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը, ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացրեցին հանցագործության մասին՝ իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

Խոսքը վերաբերում է արդեն երկու տարի սկսված Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացմանը եւ այդ ընթացքում իրականացված ամբողջ գործընթացին:

Դիմումը հանձնելուց հետո «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը լրատվամիջոցներին ասաց. «Հանցագործության մասին հաղորդումը ներառում է այս երկու տարիների ընթացքում նախաձեռնված եւ իրականացված ամբողջ գործընթացը: Մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ուղարկելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ: Այդ թվում, եթե հիշում եք, օրենքի խախտում կար, երբ երկրորդ անգամ չէր կարող ներկայացվել: Բացի այդ, հետագայում Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը եւ դրանից հետո արդեն ձեզ հայտնի օրենքների փոփոխությունները: Մասնավորապես, ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու՝ ապօրինի կաշառքի օրենքը, դրանից առաջ հարուցված բազմաթիվ քրեական գործերը թե ՍԴ նախագահի սանիկների հանդեպ, թե ընդհանրապես ոստիկանական ճնշումները ՍԴ դատավորների նկատմամբ:

Դրան հաջորդեցին այս վերջին սահմանադրական փոփոխությունները: Եվ այսօր էլ ԱԺ-ում արտահերթ նիստում պետք է, այսպես ասած, իրենց փնթի աշխատանքը փորձեն սրբագրել, որովհետեւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում պետք է իրականացնեին փոփոխություն, ինչը չի իրականացվել:Այդ ընթացքում, իհարկե, գործեցին բազմաթիվ հանցավոր արարքներ, մասնավորապես, ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում, մինչդեռ, մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները:

Եվ բացի դա, պաշտոնական լիազորությունների անցում հոդվածով էլ ենք ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Դա վերաբերում է հատկապես այս ամբողջ գործընթացի ժամանակ թույլ տրված բազմաթիվ խախտումներին եւ պաշտոնական լիազորությունները անցնելուն: Օրինակ, հենց նույն սահմանադրական փոփոխությունների ընթացքում մեր օրենսդրությունը նախատեսում է, որ 1-ինից 2-րդ ընթերցման ժամանակ կարող են առաջարկություններ ներկայացնել միայն հեղինակը, խմբակցությունները կամ կառավարությունը: Բայց մենք տեսանք, որ առաջարկ ներկայացրեց, եթե չեմ սխալվում, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը, ինչը եւ ընդունվեց: Սա եւս քրեական օրենսգրքով նախատեսված արարք է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930