Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան․ Ջիանի Բուքիքիոյի նամակը պաշտոնական դիրքորոշում չէ

Հունիս 30,2020 13:34

«Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ պաշտոնյայի մասնավոր նամակը կարող է կառույցի նամակ ներկայացնել»,- երեքշաբթի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակին, որն ուղղված էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հավելեց, որ երկու անձի անձնական նամակագրությունը չի վերաբերվում ո՛չ իրեն, ո՛չ Ազգային ժողովին․ «Պարոն Բուքիքիոյի նամակագրության մեջ ուղղակի թեզեր են, և եթե դուք էլ նմանատիպ ինչ-որ նամակով դիմեք, ես վստահ եմ, որ բովանդակության առումով գրեթե իրարից չեն տարբերվի»։

Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը արդեն իր եզրակացությունը տվել է․ «Այդ փաստաթուղթը անձնական է, դա պաշտոնական դիրքորոշում չէ, ուղղակի դրա մասին խոսելը ուղղակի շահարկումների, փրփուրներից կախվելու Հրայր Թովմասյանի փորձն է ուղղակի»։

Իսկ հարցին, թե մինչև սահմանադրական փոփոխությունների նախագծի ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանը գնաց արձակուրդ, արդյոք դա մարտավարական քա՞յլ էր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հրայր Թովմասյանը, ինչպես ինքն էր բնորոշել, իր խրամատը որոշեց թողնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և դա կարծում եմ պարոն Թովմասյանին շատ բնորոշ է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930