Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է». Հանրաքվեն չեղարկվեց քվեարկությամբ

Հունիս 30,2020 13:21

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան էր հրավիրվել, որի ժամանակ քննարկվեց ԱԺ-ի 2020-ի փետրվարի 6-ի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ փաստացի նման փոփոխություն նախատեսող «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթն ուժի մեջ է մտել հունիսի 25-ից:

Իմքայլական Սուրեն Գրիգորյանը պատասխանեց այն քննադատություններին, որ այս օրերին հնչում են. «Մեզ ասում են՝ բա դուք չէի՞ք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Մենք չենք հրաժարվել այն մտքից, որ հանրաքվեն իրոք լավագույն ճանապարհն է, բայց այն մարդիկ, ովքեր հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երեւի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում, կամ ուղղակի ձեւացնում են»:

ԱԺ արտահերթ նիստում քննարկված նախագծերը դրվեցին քվեարկության ու ընդունվեցին: Դեմ էր միայն Արման Բաբաջանյանը:

Քվեարկությամբ ուժը կորցրած ճանաչվեց նաեւ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը:

3 ժամ ընդմիջումից հետո այսօր կլինի նաեւ նախագծերի երկրորդ ընթերցումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930