Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի խորհրդականի հարցը՝ ԱԺ-ում. «Հիմա ինձ հետաքրքրում է՝ տվյալ անձի՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու այդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել»

Հունիս 30,2020 12:59

«Հրայր Թովմասյանը, երբ որ ՍԴ է եղել, իր մոտ մի խորհրդական է նշանակել՝ Գրիգոր Մուրադյան անուն ազգանունով: Պարզվում է՝ սույն անձը հունիսի 25-ին հարցազրույց է տվել հեռուստաընկերություններից մեկին՝ հայտնի շրջանակների հետ փոխկապակցված: Այդ հարցազրույցի ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ, լուտանքներ հնչեցնելու տեսանկյունից, կարելի է ասել, մոլագարության աստիճանի է հասնում լեքսիկոնը սույն անձի: Չի թաքցնում 2018-ի թավշյա հեղափոխության նկատմամբ ատելությունը, ըստ էության, մեր ժողովրդի վրա է այդ ատելությունը տարածում: Այդ լուտանքների վրա պետք չի ուշադրություն դարձնել, նույնիսկ վիրավորվելը դրանից մեր կողմից մեղք կլինի, բայց այստեղ այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի այսպիսի արտահայտություն է անում՝ «Մեկ փակագիծ բացեմ՝ ՍԴ ռազմավարությունն էր ոչ մի դեպքում չընկրկել ու ամենակարեւորը՝ հակադրել, որպեսզի այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ մեջբերելով Մուրադյանի խոսքերը:

Նա հավելեց. «Հասկանո՞ւմ եք, խոսքը գնում է հանրային ծառայողի մասին, պետական բյուջեի միջոցներից աշխատավարձ է ստանում, ՀՀ ժողովրդի վճարած հարկերից է աշխատավարձ ստանում ու մարդը ասում է, չգիտեմ էլ իր հետ ովքեր են, ՀՀ ժողովրդին, իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Հիմա ինձ հետաքրքրում է՝ տվյալ անձի՝ ՀՀ իշխանություններին ամեն կերպ վնասելու այդ մոլուցքը մինչեւ ո՞ւր է գնացել: Ի վերջո` գործ ունենք հանրային ծառայողի հետ, որը, եթե չեմ սխալվում, որոշակի պետական գաղտնիքների ծանոթանալու թույլտվություն ունի, այս անձը Հայաստանի իշխանություններին վնասելու իր ձգտումը մինչեւ ո՞ւր է իրականացրել, մինչեւ ո՞ւր է պատրաստ իրականացնել: Սա անթույլատրելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930