Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում. փաստաբանի գրառումից հետո՝ վարչապետի խոսնակի պարզաբանումը

Հունիս 30,2020 12:41

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չէի ցանկանա ինքս գրել այս ստատուսը, բայց երկրիս վիճակը ստիպում է:

1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:

Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում: Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում և այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից: Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը:

Ինչևէ, 1995թ. աշնանը, երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե՝ ոչ, նա 20 տարեկան էր և ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչև 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը: Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչև 2000 թվականի գարունը: Հարց բոլորին: Ինչո՞ւ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:

Ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այս հարցը ոչ ոք չի տալիս:

Ինչո՞ւ են բոլորը լուռ»:

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաեւ այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, եւ նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձեւակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։ Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչեւ 1993 թ-ի նոյեմբերի 8-ը և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձեւակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է եւ կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։

Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձեւակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաեւ՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ եւ տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետեւաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։

Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս եւ հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միեւնույն է փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռեւս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է արել։ Առաջարկում եմ եւս մեկ անգամ ընթերցել այն»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Վարչապետի խոսնակի կողմից բերված փաստերը ցավոք ավելի շատ հարցեր են առաջացնում …. 🙁

    Եվ ուրեմն, ըստ ներկայացվածի քաղաքացի Ն.Փաշինյանը 1993թ.-ի գարնանային զորակոչին, ունենալով Երևանի պետ համալսարանի կողմից տարեկետման իրավունք, ՀՀ զինված ուժեր է զորակոչվել ապօրինի` 1995թ.-ի փոխարեն:
    Այստեղ, տրամաբանական հարց է առաջանում` լինելով անօրինականությունների դեմ պայքարող տեսակ, ինչպե՞ս է Ն.Փաշինյանը հանդուրժել այս աղաղակող անօրինականությունը !!!

    ՀԳ. այդ տարիների օրենքով` տարեկետումը նախատեսված էր մինչև ուսման ավարտը կամ դադարեցումը և նշանակություն չուներ, թե ուսանողի 18 տարին երբ էր լրացել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930