Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցերում ատելության, բռնության խոսքի տարածման վտանգավոր միտումներ են նկատվում, որ կարող են տեղափոխվել իրական կյանք. «Ժամանակ»

Հունիս 30,2020 12:18

Սոցիալական ցանցերում ատելության, բռնության խոսքի տարածման, վիրավորանքի ու հայհոյանքի հնչեցման վտանգավոր միտումներ են նկատվում, որը մի օր կարող է առցանց տիրույթից տեղափոխվել իրական կյանք։ Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ խոսելով բռնության ու սպառնալիքի կոչեր հնչեցնելու վերաբերյալ նախադեպային դարձած առաջին քրեական գործի մասին։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Facebook սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից բացառիկ ցինիզմով զուգորդված, բռնություն գործադրելու սպառնալիքով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Ատելության խոսքը մեծ տարածում ունի համացանցում ու մեծ ալիք է իրենից ներկայացնում՝ անընդհատ մեծանալով ու իր մեջ տարբեր խմբերի ներառելով։ Եթե առաջ դիտարկում էինք կոնկրետ իրավապաշտպանների նկատմամբ թիրախավորումները, ատելության խոսքի դրսևորումները, ապա այսօր համատարած կարող ենք տեսնել տարբեր թիրախավորված խմբեր։ Մենք տեսնում ենք թիրախավորման արդյունքում ընդհուպ մինչև սպառնալիքների հնչեցում։ Դա իսկապես բավական վտանգավոր տենդենց ունի։ Այն, ինչ տեղի է ունենում համացանցում, կարող է հանգիստ տեղափոխվել իրականություն ու դառնալ ֆիզիկական հաշվեհարդարներ ու բախումներ»,- մտահոգություն հայտնեց իրավապաշտպանը, ապա ավելացրեց՝ շատ կարևոր է այդ ատելության խոսքի տարածումը կանխել հենց համացանցում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ողջունում է ատելության խոսքը, բռնության կոչերը կանխարգելելու դեմ ուղղված պայքարի այն քայլերը, որոնք ձեռնարկվում են։ Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ այդ գործում չափազանց կարևոր է հանրային խոսք հնչեցնողների դերակատարումը։ «Շատ կարևոր է պետական մարմիններում ներգրավված անձանց էթիկայի պահպանումը, հատկապես կառավարության, Ազգային ժողով, հանրային տարբեր ծառայություններ ներկայացնող անձանց, որոնք իրենց խոսքով կարող են օրինակ հանդիսանալ հասարակության համար։ Եթե իրենք չեն պահպանում էթիկայի նորմերը, ապա հասարակության ցանկացած շերտի ներկայացուցիչ իրեն իրավասու է համարում այդ օրինակով շարունակել ու թիրախավորել անձանց, ատելության, սպառնալիքի խոսք հնչեցնել, ինչը վատ երևույթ է»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930