Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորների 3 թափուր տեղերի համար առաջինն իր թեկնածուին առաջադրելու է կառավարությունը, հետո՝ նախագահը, այնուհետեւ՝ դատավորների ընդհանուր ժողովը

Հունիս 30,2020 11:55

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է հրավիրվել: Օրակարգում «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն է: Սահմանադրական փոփոխությունները հակասում են այս օրենքներին:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս օրենքներով փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը: Առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի: ՍԴ-ում այս պահին առկա 3 թափուր պաշտոնների համար այս հերթականությամբ են առաջադրելու: ՍԴ անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են վերջին օրենքով, նշանակվելու է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

ՍԴ-ի 3 թափուր պաշտոնների համալրումից հետո կընտրվի ՍԴ նոր նախագահ՝ 10-օրյա ժամկետում: Որպեսզի ՍԴ դիմած սուբյեկտների իրավունքները ապահովված լինեն, այն գործերը, վարույթները, որոնք մակագրվել են ՍԴ այն դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցված են, աշխատանքային քննարկմամբ պետք է վարույթները վերամակագրվեն այլ դատավորների:

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է ՍԴ 9 անդամ լինի, որ ընտրեն նախագահ, եթե այդպես է, մենք տեսականորեն կարող ենք բավական երկար ժամանակ ՍԴ նախագահ չունենալ»: Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին ՍԴ-ում շարունակում է պաշտոնավարել 6 դատավոր, թափուր հաստիքները համալրելուց հետո նոր նախատեսվում է ընտրել նախագահ, բայց սա չի նշանակում, որ անպայման պետք է լինի 9 դատավոր, որ ՍԴ նախագահ ընտրեն. «Տեսականորեն, կարող է այն 6 դատավորներից մեկի լիազորությունները դադարեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930