Լրահոս
Օրվա լրահոսը

Գու­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­ծում էր, որ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած բա­նակ­ցա­յին հիմ­քե­րը կա­յուն պա­հե­լու հա­մար ո­չինչ ա­նել պետք չէ. Աննա Մկրտչյան. «Իրատես»

Հունիս 30,2020 11:59

Ներ­քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի շուրջ զրու­ցում ենք «Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ ԱՆ­ՆԱ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԻ հետ։

-Հա­յաս­տա­նյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը‚ բնա­կա­նա­բար‚ պետք է դի­տար­կել տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Չե՞ք կար­ծում‚ որ Փա­շի­նյա­նի բո­լոր քայ­լե­րի հիմ­քում Ար­ցա­խյան հարցն է։

-Միայն օ­բյեկ­տիվ փաս­տե­րի շա­րադ­րան­քը‚ կար­ծում եմ‚ բա­վա­րար է տրա­մա­բա­նա­կան եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու հա­մար: Առն­վազն վտան­գա­վոր եմ հա­մա­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձևա­կեր­պում­նե­րը Ա­լիևի «կիրթ» լի­նե­լու մա­սին, հա­կա­սա­կան մտ­քե­րը բա­նակ­ցու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան կամ գո­յու­թյան վե­րա­բե­րյալ: Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սով մինչ օրս Նի­կոլ Փա­շի­նյա­նը խու­սա­փում է հս­տակ ձևա­կեր­պում­ներ տա­լուց: Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան օ­րոք ար­ձա­նագ­րած հե­տըն­թացն ու ձա­խո­ղում­ներն ակն­հայտ են: Դրանք ար­տա­հայտ­ված են Միս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում, ինչ­պես նաև վեր­ջերս Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի մի քա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի ե­լույթ­նե­րում տեղ գտած ոչ հա­յան­պաստ ձևա­կեր­պում­նե­րում: Ցա­վա­լի է, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու մեր երկ­րի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը հա­ճախ խու­սա­փում են գնա­հա­տա­կան­ներ տա­լուց, իսկ տր­ված­ներն էլ պա­հին և ի­րա­կա­նու­թյա­նը ոչ հա­մար­ժեք են, ու­նակ չեն ի­րա­վի­ճա­կը շր­ջե­լու հօ­գուտ Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի: Գու­ցե Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­ծում էր, որ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած բա­նակ­ցա­յին հիմ­քե­րը կա­յուն պա­հե­լու հա­մար ո­չինչ ա­նել պետք չէ, բայց նա սխալ­վեց, քա­նի որ ան­գամ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի թո­ղած հա­յան­պաստ բա­նաձևերն ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար ա­մե­նօ­րյա քա­ղա­քա­կան, դի­վա­նա­գի­տա­կան ծանր աշ­խա­տանք է պետք:

-Իշ­խա­նա­փո­խու­թյան ի՞նչ մե­խա­նիզմ­ներ եք տես­նում։

-Ցան­կու­թյու­նը մեկն է` եր­կի­րը զերծ պա­հել ցն­ցում­նե­րից, ներ­քին խժդ­ժու­թյուն­նե­րից: Ի­հար­կե, կա նաև գի­տակ­ցում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի խոր­շի իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լուց բռ­նի ու­ժով՝ չխու­սա­փե­լով հնա­րա­վոր առ­ճա­կատ­ման ցան­կա­ցած սցե­նա­րից: Կար­ծում եմ՝ պետք է պատ­րաստ լի­նել զար­գա­ցում­նե­րի բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով:

Զրու­ցեց
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930