Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի առաջարկած՝ առևտրային միջանցքի հաջողումը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ընդհուպ աշխարհակարգային նշանակության ճեղքում. «Ժամանակ»

Հունիս 30,2020 11:41

Նախագահ Արմեն Սարգսյանը նախորդ շաբաթ հանդիպել էր հայաստանցի մի խումբ գործարարների հետ, նրանց հետ քննարկելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում տնտեսական մարտահրավերներն ու հեռանկարները, բարդ իրադրությունում ապագա կառուցելու համար անհրաժեշտ հարցերը:

Հայաստանը պետք է պատրաստվի ոչ թե տնտեսական ռիսկեր չեզոքացնելուն, այլ տնտեսական հեռանկարներ կառուցելուն, որը պետք է լինի նոր աշխարհակարգի կառուցման համաշխարհային գործընթացին զուգահեռ հանգամանք: Մեծ հաշվով, տնտեսությունն ու աշխարհակարգը հայելային արտացոլումներ են, փոխկապակցված և փոխադարձաբար պայմանավորվող զարգացումներ, ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական հեռանկարները պահանջում են ոչ միայն ներքին տնտեսական քաղաքականություն, այլ նաև աշխարհաքաղաքականություն: Այդ իմաստով հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի մի նախաձեռնություն, որի մասին նա խոսել է գործարարների հետ: Նա հիշատակել է սննդի անվտանգության միջանցքի իր գաղափարի մասին: Ըստ նրա՝ դրա նպատակն է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Քուվեյթի և այլ երկրների հետ գործակցությամբ առևտրային միջանցքի բացումը: «Որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաև դեպի հարավ շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»,- հայտարարել է նա: Խոշոր հաշվով, առևտրային գործընկերության և հաղորդակցության այդօրինակ միջանցքի հաջողումը կարող է դառնալ Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական և ընդհուպ աշխարհակարգային նշանակության ճեղքում՝ հաշվի առնելով թե՛ տնտեսական հանգամանքները, թե՛ հարավային՝ մերձավորարևելյան և ծոցի տարածաշրջանների ուղղությամբ հայկական քաղաքակրթության պատմա-քաղաքակրթական հետքը: Գործնականում, Արմեն Սարգսյանը խոսում է Հայաստանի, հայկական պետականության հարավային ճեղքման մասին, որը, մեծ հաշվով, կարող է վերածվել քաղաքակրթական հաղորդակցության միջանցքի, միաժամանակ նաև դիտարկվելով իբրև հայկական առաջարկներից մեկը աշխարհակարգային լայն քննարկումների սեղանին:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930