Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից. Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալ

Հունիս 30,2020 10:06

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենտրոնամետ Դեմոկրատների Ինտերնացիոնալը ( Centrist Democrat International) պաշտոնական թվիտերյան էջում հրապարակած հրատապ հայտարարությամբ իր գնահատականն է տվել Հայաստանում Սահմանադրական Դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

ԿԴԻ-ն խորը մտահոգությամբ արձանագրել է, որ թեպետ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդգծվել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում հանձնաժողովի կարծիքին, Հայաստանի խորհրդարանի իշխող մեծամասնությունն աննախադեպ արագացված կերպով առաջ է մղել դրանք։

Այսպիսի մոտեցումը լուրջ հարցականի տակ է դնում փոփոխությունների լեգիտիմությունը եւ դիտվում է որպես լուրջ նահանջ երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից։

ԿԴԻ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման գործելաոճից եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին համահունչ լինելու եւ եվրոպական չափանիշներին ու արժեքներին համապատասխան գործելու համար հետ շրջել գործընթացը։

Աշխարհի ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը շարունակելու է ուշադիր հետեւել Հայաստանում հետագա զարգացումներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930