Լրահոս
Օրվա լրահոսը

Ա­ռանց հան­րա­յին պատ­շաճ լսում­նե­րի, քա­ղա­քա­ցի­նե­րի ձայնն ու ա­ռա­ջարկ­նե­րը լսե­լու՝ ա­մեն ան­գամ դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք տվող օ­րենք­ներ են ըն­դու­նում. «Իրատես»

Հունիս 30,2020 09:30

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ՀՅԴ Է­կո­նո­մի­կա­յի և ֆի­նանս­նե­րի հանձ­նախմ­բի նա­խա­գահ, տն­տե­սա­գետ ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ։

-Ե­թե Երևա­նի կենտ­րո­նի բնա­կիչ­ներն ան­շարժ գույք են ժա­ռան­գու­թյուն ստա­ցել, բայց սո­ցիա­լա­պես ա­պա­հով չեն, թո­շա­կա­ռու կամ ոչ մեծ ե­կա­մուտ­ներ ու­նե­ցող մար­դիկ են, ա­պա ի՞նչ հիմ­քով պետք է բարձ­րա­նա նրանց գույ­քա­հար­կը։

-Դա իս­կա­պես կարևոր հարց է։ Բազ­մա­թիվ են այն մար­դիկ, որ ապ­րում են ի­րենց նախ­նի­նե­րից ժա­ռան­գած բնա­կա­րան­նե­րում։ Մար­դիկ ծն­վել են այդ տնե­րում, մե­ծա­ցել են, դա ի­րենց կյան­քի մի մասն է, ի վեր­ջո օ­ջախ է՝ ա­վան­դույթ­նե­րով և հի­շո­ղու­թյուն­նե­րով։ Հետևա­բար ա­նըն­դու­նե­լի է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի տե­սա­կե­տը, թե բարձր հարկ վճա­րե­լուց խու­սա­փե­լու հա­մար կենտ­րո­նում գտն­վող տունդ վա­ճա­ռիր, տե­ղա­փոխ­վիր քա­ղա­քի ծայ­րա­մաս: Խն­դիրն իս­կա­պես նուրբ է։ Իմ նպա­տա­կը բնավ հա­րուստ­նե­րին պաշտ­պա­նե­լը չէ, հա­րուս­տը, միևնույն է, իր հար­կը կվ­ճա­րի: Մտա­հո­գու­թյունս այն շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի, հիմ­նա­կա­նում միայ­նակ թո­շա­կա­ռու­նե­րի մա­սին է, որ տու­ժե­լու են օ­րեն­քից։

-Հա­մա­վա­րա­կի, տն­տե­սու­թյան անկ­ման պայ­ման­նե­րում նման ո­րոշ­ման ըն­դու­նումն ար­դյո՞ք բխում էր մեր երկ­րի տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան շա­հե­րից:

-Տն­տե­սու­թյան ու ո­րոշ ո­լորտ­նե­րի դեպ­քում ան­դառ­նա­լիո­րեն անկ­ման պայ­ման­նե­րում, այս օ­րեն­քը պե­տու­թյան ու քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հե­րից չի բխում: Ստաց­վում է՝ երկ­րում հա­մա­վա­րա­կի ու ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում կա­ռա­վա­րու­թյու­նը և Ազ­գա­յին ժո­ղո­վում իր կցորդ իշ­խա­նա­կան խմ­բակ­ցու­թյունն ա­ռանց հան­րա­յին պատ­շաճ լսում­նե­րի, քա­ղա­քա­ցի­նե­րի ձայնն ու ա­ռա­ջարկ­նե­րը լսե­լու ա­մեն ան­գամ դժ­գո­հու­թյուն­նե­րի տե­ղիք տվող օ­րենք­ներ են ըն­դու­նում: Սա նշա­նա­կում է, որ իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում են այն, ինչ ու­զում են, նրանք հաշ­վե­տու չեն հա­սա­րա­կու­թյա­նը։ Մենք՝ դաշ­նակ­ցա­կան­ներս, ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նը գնա­հա­տել ենք ան­բա­վա­րար, կա­րան­տի­նը՝ ձա­խող­ված, տն­տե­սու­թյու­նը՝ գա­հա­վի­ժող։ Ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մը գոր­ծող կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­վե­լա­պես օգ­տա­գոր­ծում է քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րով: Հետևա­բար, այս ձա­խող­ված քա­ղա­քա­կա­նու­թյան ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է ան­պա­տաս­խա­նա­տու և ան­կա­րող ի­շ­խա­նու­թյու­նը:

Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930