Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

Հունիս 29,2020 23:35

ՀՀ  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով Նվեր Ծառուկյանին վարույթ իրականացնող մարմինը հրավիրել էր հարցաքննության, սակայն առողջական խնդրի պատճառով նա չի կարող ներկայանալ։ Նվեր Ծառուկյանի փաստաբանը գրությամբ մեզ հայտնել է նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել»,- նշեց Եգանյանը և հայտնեց, որ այդ գործով Ծառուկյանի որդին ունի վկայի կարգավիճակ։

2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Դեպքի առթիվ մեղադրանք էր առաջադրվել 22 անձի և բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝յոթ մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:

Յոթ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930