Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքը պիտակավորելու է իր քաղաքականությունը ոտնահարող նյութերը. «Ամերիկայի ձայն»

Հունիս 29,2020 23:07

«Ամերիկայի ձայն». Ֆեսյբուք ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է պիտակավորել իր քաղաքականությունը խախտող տեղեկություններ պարունակող նորությունները, քվեարկությունների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները և գովազդները: Խոսքը վերաբերում է նաեւ քաղաքական գործիչների կողմից զետեղված նյութերին:

Ֆեյսբուքի խոսնակն ասել է, որ ըստ նոր որդեգրած քաղաքականության, կարող է հատուկ հղում կցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցյալ ամիս ընտրությունների մասին զետեղված տեղեկությանը: Հիշեցնենք, որ Թվիթերը նամակների միջոցով քվեարկելու մասին Թրամփի ուղերձին կցել էր փաստահավաք տեղեկություններով պիտակ:

Ֆեյսբուքի գործադիր տնօրեն Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունը արգելելու է այն գովազդները, որոնց մեջ ընդգրկված անձինք կարող են համարվել ռասայական, կրոնական, սեռական պատկանելության կամ ներգաղթի կարգավիճակի հետ կապված սպառնալիք:

Քաղաքականության այս փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ աճում է գովազդների դեմ սկսված պայքարի ալիքը, որը ստացել է «Դադարեցրե՛ք հանուն շահի ատելությունը» անվանումը: Պայքարը սկսվել է Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ԱՄՆ-ի քաղաքացիական իրավունքների պաշտպան կազմակերպությունների կողմից:

Այս արշավին են միացել գովազդային ավելի քան 90 ընկերություններ, այդ թվում ճապոնական «Հոնդա» ավտոընկերության ամերիկյան մասնաճյուղը, Unilever’s Ben & Jerry’s, Verizon Communications եւ The North Face ընկերությունները:

Սակայն քաղաքացիական իրավունքների պաշտպանության խմբերը ներկայացնող Ռաշադ Ռոբինսոնն ասում է, թե Ցուքերբերգի հայտարարությունը թերի է:

Ուրբաթ օրը Ֆեյսբուքը եւ Թվիթերը կորցրել են արժեթղթերի համապատասխանաբար 8 եւ 7 տոկոսը այն բանից հետո, երբ Unilever ընկերությունը տեղեկացրեց, որ դադարեցնում է Ֆեյսբուքում, Ինստագրամում եւ Թվիթերում իր գովազդները` պատճառաբանելով «ԱՄՆ-ի նախընտրական ժամանակաշրջանում բաժանարար եւ ատելություն սերմանող ելույթները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930