Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ՝ պետական միջոցները վատնելու համար

Հունիս 29,2020 22:33

Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պետական միջոցները վատնելու համար:  Ֆիյոնի կինը  դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման՝ մասնակցության և պետական միջոցների ծախսերը թաքցնելու մեղադրանքով: Բացի այդ ամուսիններից յուրաքանչյուրը որպես տուգանք պետք է վճարի 375 հազար եվրո: Դատարանը վճռել է, որ Ֆիյոնն  իր կնոջը չկատարված աշխատանքի դիմաց վճարել է 831 հազար եվրո: Փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին վարչապետի անվան շուրջ սկանդալը ծագել էր 2017 թվականին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ մամուլը գրեց, որ Ֆիյոնի կինը  1998-2002 թթ. Ազգային ժողովում ձևակերպված է եղել որպես իր ամուսնու օգնական և վճարվել է պետական բյուջեից չկատարված աշխատանքի դիմաց:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930