Իրանի դատական իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ևս 35 մարդու ձերբակալելու հրաման են արձակել՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Ալքասի Մեհրը հայտարարել է, որ Իրանի իշխանությունները այս հարցով դիմել են նաև «Ինտերպոլ»-ին: Սակայն վերջինիս ներկայացուցիչները BBC-ին հայտնել են, որ չեն քննարկելու Թրամփին ձերբակալելու մասին իրանական կողմի դիմումը, քանի որ կանոնադրությունը խստորեն արգելում է կազմակերպությանն իրականացնել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որևէ գործողություն, միջամտություն:
«Հնարավոր է եղել նույնականացնել 36 մարդու, որոնք պատվիրել և մասնակից են եղել Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, նրանց թվում են ԱՄՆ-ի և այլ երկրների քաղաքական, ռազմական գործիչներ», – ասել է Թեհրանի դատախազը:
Հիշեցնենք, որ Սոլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի հետևանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ