Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալվելու իրավունք չունենք` դա կարող է կյանքեր արժենալ». Ֆելիքս Ցոլակյան

Հունիս 29,2020 18:12

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները:

Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:

Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված:

Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար:

Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930