ՖԻԴե-ի նախագահ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, թե շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը շարունակելու վայրի եւ ժամկետների մասին վերջնական որոշում կկայացվի մոտ մեկ ամիս հետո: Ութ գրոսմայստերներ պայքարը սկսել էին մարտի 17-ին, սակայն այն դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ թագը վիճարկելու իրավունքը կնվաճի մրցաշարի հաղթողը:
«Ամենօրյա ռեժիմով մենք այդ հարցերով կոնսուլտացիաներ ենք անցկացնում: Առայժմ ծրագիրը հետեւյալն է. ամենայն հավանականությամբ հավակնորդները պայքարը կվերսկսեն սեպտեմբեր-հոկտեմբերին, կրկին Եկատերինբուրգում: Սակայն եթե ստացվի այնպես, որ օդային չվերթները հնարավոր չլինի վերսկսել, կմտածենք այլ երկրների տարբերակներ»,-ասել է ՖԻԴԵ-ի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև