Տավուշի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողների մասնակցությամբ ողբերգական վթարի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՔԿ-ից։
Նշենք, որ հունիսի 28-ին ՝ ժամը 13։20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ-ն ահազանգ է ստացել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում տրակտոր է շրջվել։ Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա տղամարդուն, որը տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդին՝ 30-ամյա տղամարդուն, տրակտորի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարարները և նրան մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է՝ գիտակցության չգալով։ Նշենք, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում։