Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պետությունը նախկին ՀՀ-ն չէ, երբ զիջում էր օլիգարխին, երբ զիջում էր պաշտոնյային». Պապոյանը վստահեցնում է՝ քաղաքացիները բազմապատիկ ավելի քիչ հարկեր են վճարելու. Ա1+

Հունիս 29,2020 17:08

Անցյալ տարի, երբ մենք ընդունում էինք հարկային բարեփոխումները և իջեցնում էինք հարկերը, մենք ասում էինք, որ այս ամբողջ փաթեթի մաս է նաև գույքահարկի ռեֆորմը, և որի արդյունքում քաղաքացիները բազմապատիկ ավելի քիչ հարկեր են վճարելու, քան վճարում էին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Պապոյանը վստահեցնում է՝ քաղաքացիները շահելու են տնօրինվող եկամուտների առումով:

Ըստ Պապոյանի՝ օրինակ, թոշակառուների անվճարունակության պարագայում մարդիկ կարող են չվճարել, որևէ բան տեղի չի ունենա, երբ նվիրատվություն կամ ժառանագություն կտան որևէ մեկին, հաջորդ սեփականատերը կարող է վճարել։

Սոցիալապես անապահով մյուս շերտերի վերաբերյալ օրենքում գրված է, որ 10 տոկոսի չափով ընդհանուր հավաքվող եկամտահարկից կարող են զիջել անապահով քաղաքացիներին,-վստահեցնում է Պապոյանը․ «Այս պետությունը նախկին ՀՀ-ն չէ, երբ զիջում էր օլիգարխին, երբ զիջում էր պաշտոնյային, ինձ չեն զիջելու, զիջելու են քաղաքացուն, ով դրա կարիքը ունի, օլիգարխներին չեն զիջելու, ընդհակառակը՝ իրենք այս օրենքը դրա համար չէին ընդունում, որովհետև իրենց կկպներ։ Մոնումենտում շքեղ տներ են մի քանի միլիոն դոլարանոց, 1 մլն դրամ հարկ են վճարում, այ իրենք 10 մլն դրամ են վճարելու»։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930