Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ յեղափոխական Վանայ Սարգիսի ծոռնուհին՝ Սթրազպուրկի քաղաքապետ. «Արևելք»

Հունիս 29,2020 15:38

«Արևելք». Սթրազպուրկի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղեանը յեղափոխական գործիչ, ՀՅԴ անդամ Սարգիս Բարսեղեանի եւ Հայաստանի Առաջին հանրապետութեան խորհրդարանի կին պատգամաւոր Պերճուհի Պարտիզպանեանի ծոռնուհին է։

Սարգիս Բարսեղեանը (իսկակակ անունով Սարգիս Օզաբաշեան) կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, այնուհետեւ Ժընեւի համալսարանը։ Քրիստափորի հրահանգով թողած է ուսումը եւ վերջինիս հետ ժամանած Պաքու, ուր կազմակերպած է տեղեկատուական թերթօններու տարածումը հայազգի աշխատաւորներու շրջանին։

Անոր կինը՝ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանը նոյնպէս աշխոյժ հասարակական-քաղաքական գործունեութիւն վարած է:

Պարտիզպանեանի պատմուածքները ամփոփուած են «Փոթորիկէն վերջ» ժողովածուին մէջ, իսկ կեանքի մանրամասները եւ յեղափոխական գործունէութեան մասին յուշերը հայերէնով լոյս տեսած են 2016-ին՝ «Խանձուած օրեր» խորագրով, Պէյրութի մէջ:

Պապի օրինակով իրաւաբան դարձած է նաեւ թոռնուհին՝ Ժաննա Բարսեղեանը, որ ծնելով Փարիզ, հետագային տեղափոխուած է Սթրազպուրկ, զբաղուած է նաեւ բնապահպանական հարցերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930