Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա Եվրոպա մեկնել. Ermenihaber

Հունիս 29,2020 15:08

Եվրամիությունը հուլիսի 1-ից կվերաբացի իր սահմանները, սակայն Թուրքիայի քաղաքացիները դեռևս չեն կարողանա օգտվել Եվրոպա մուտք գործելու հնարավորությունից։

Ինչպես գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը, սահմանների վերաբացմանն ուղղված առաջին փուլում Թուրքիան դուրս է մնացել արտոնյալ երկրների ցուցակից։

Բացի Թուրքիայից այդ արտոնությունից չեն կարողանա օգտվել նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, որտեղ ևս կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել։

Ըստ ֆրանսիական թերթի՝ հուլիսի 1-ից ԵՄ սահմանները կբացվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար․ Չեռնոգորիա, Սերբիա, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ալժիր, Թունիս, Մարոկկո, Վրաստան, Ուրուգվայ և Ռուանդա։

Քննարկվում է նաև Չինաստանի քաղաքացիների համար ԵՄ սահմանները բացելու հավանականությունը այն պայմանով, որ Չինաստանն էլ իր հերթին սկսի ընդունել ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930