Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուլիխանյանը չի հերքում, որ կարող է նշանակվել Պետական վերահսկողական ծառայության պետ. «Չեմ կարող ասել, որ դա ինձ համար անակնկալ է»

Հունիս 29,2020 13:24

Վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ է անելու, օրակարգում են Սահմանադրական փոփոխություններից հետո այլ օրենքների հետ համապատասխանեցման նախագծեր:

Այսօր այդ առնչությամբ ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին հարցրեցին՝ ձեզ հայտնի՞են ՍԴ դատավորների թեկնածուների անունները, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի անունն է շրջանառվում՝ Ուլիխանյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի. «Երբ անունը կգա ԱԺ նիստերի դահլիճ, ընտրություն կկատարենք: Մինչեւ ԱԺ գալը թե ինչ անուններ կշրջանառվեն, իմ հետաքրքրությանը չի վերաբերում»:

Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ ձեզ պատրաստվում են նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետ, քանի որ դուք այնտեղ աշխատել եք, նման հարց վարչապետի հետ քննարկվե՞լ է ու եթե նման առաջարկ ստանաք՝ կընդունե՞ք՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ իմ անունը շրջանառվում է այն պատճառով, որ ես աշխատել եմ մինչեւ խորհրդարան գալը: Այլ մանրամասներ չեմ ուզում ասել, ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ: Ինչ էլ լինի իմ ապագան՝ ՀՀ-ին ծառայելու հետ կապված, լինելու է հրապարակային եւ եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին անպայման տեղյակ կպահեմ»:

Ճշտեցին՝ այսինքն, քննարկումներ եղե՞լ են՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ դա ինձ համար անակնկալ է, իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ես մինչ այս չեմ լուսաբանել, դա նշանակում է մասնավոր խոսակցություն է եւ այս պահին էլ, իհարկե, չեմ լուսաբանի: Կարծում եմ, չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ ունեցած իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, 168.am-ը փորձել էր Գագիկ Ջհանգիրյանից ճշտել՝ որքանո՞վ են հնարավոր և հավաստի իշխանությունների կողմից իր թեկնածությունը՝ որպես ՍԴ անդամ առաջադրելու մասին խոսակցությունները, ինչին նախկին զինդատախազն արձագանքել էր. «Դուք չհոգնեցի՞ք ինձ տարբեր պաշտոններ առաջարկել, ես մենակ կարո՞ղ եմ 4-5 պաշտոն զբաղեցնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930