Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան. Բաքոյանի անհանգստությունը եւ Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը՝ պաշտպանելու «չծնված երեխայի կյանքի իրավունքը»

Հունիս 29,2020 12:45

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրին մասնակցության հարցը:

Ծրագիրը հանձնաժողովներին մինչեւ 12 հազար դոլար աջակցություն է պատրաստ տրամադրել՝ հզորացնելու օրենքների մշակման, վերահսկողության եւ ներկայացուցչական ապահովման գործունեությունը: Յուրաքանչյուր խմբակցությունից պետք է ներկայացնեն մեկական անդամ, այսինք, ԱԺ-ից կլինի 3 անդամ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ իրենք իրենց խմբակցության անդամներով քննարկել են ու գտել են, որ լավ կլիներ, որ ատելության խոսքի աշխատանքային խմբում ներգրավեին իրավաբան-փորձագետ՝ տրամադրված գումարի շրջանակներում, որովհետեւ ատելության խոսքի մասին օրենսդրությունում փոփոխությունը բերելու է նաեւ «Կուսակցությունների մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» ու մի շարք այլ օրենքներում փոփոխությունների:

Բացի այդ, Մարիա Կարապետյանը ներկայացրեց նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի առաջարկը՝ դաշտային ուսումնասիրություն անցկացրել եզդի աղջիկների իրավունքների՝ կրթության եւ այլ իրավունքների շուրջ՝ հատկապես վաղ ամուսնությունների խնդիրը՝ հասկանալու, թե ինչու է դա տեղի ունենում, ինչ օրինաչափություններ կան ու ինչ կարելի է անել, որ աղջիկներն ավելի ուշ ամուսնանան: Նաեւ առաջարկ է եղել երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը բարելավելու հետ կապված:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Սելեկտիվ աբորտների թեման շարունակում է լինել մտահոգիչ: Օրինակ, ինձ դիմել են մի խումբ փաստաբաններ, ովքեր առաջարկում են ընդունել օրենսդրական կարեւոր նախադեպեր՝ Չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Օրինակ, վերցնում ենք գաղափարը, եթե լավ է, գալիս ենք հանձնաժողովով կոնսենսուսի ու կներկայացնենք»:

Մարիա Կարապետյանն ասաց, որ «Իմ քայլից» իրենց ներկայացուցիչը կլինի Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից լինի Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Անի Սամսոնյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ http://yazidis.info/ կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930