Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԱԾ-ն մարդկանց է փնտրում, որոնց ԲՀԿ անդամներից որևէ մեկը ընտրակաշառք է տվել

Հունիս 29,2020 12:37

«Ընդհանուր իրավիճակը տեսնում եք՝ մեր բազմաթիվ կողմնակիցների, համակիրների, մարդկանց, այդ թվում՝ ինձ, շարունակում են հրավիրել տարբեր քննչական բաժիններ, տալիս են ամենաանհեթեթ հարցերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն մարդկանց է փնտրում, որոնց ԲՀԿ անդամներից որևէ մեկը ընտրակաշառք է տվել․ «Ես ձեզ բոնուս եմ տալիս, հարգելի ԱԱԾ, մեծացրեք շրջանակը, իմ դեպքում իջեք առաջին ընտրությանը, որին ես մասնակցել եմ։ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների բոնուսը ձեզ, 2012, 2017, 2018 թվականների բոնուսը ձեզ։ Եթե դուք կգտնեք այս մոլորակի վրա գեթ մեկ հոմոսափիենս, որը կկանգնի փաստարկված, ոչ թե ապրիորի անպատասխանատու հայտարարություն կանի, որ Նաիրա Զոհրաբյանը՝ ես անձամբ, այս պահին խոսում եմ իմ մասին, որևէ մեկին գումար է տվել, կա՛մ խոստացել է, կա՛մ բոնբոներկա է տվել, կա՛մ պեպսի կոլա է տվել, կա՛մ լահմաջո է տվել և ասել է՝ ձայն կբերես իմ կուսակցությանը, ես պատրաստ եմ ընդունել, որ դուք ճիշտ էիք, ես սխալ»։

Անդրադառնալով ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորմանը՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ նպատակը մեկն է՝ Աբրահամ Մանուկյանի վրա ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզեն Գագիկ Ծառուկյանի դեմ․ «Ինչը, վստահաբար, չի ստացվելու այն պարզ պատճառով, որ Գագիկ Ծառուկյանի դեպքում ասել, որ տվել է փող և ասել է կգնաք, ձայն կգնեք, չկա և չի կարող լինել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930