ArmLur.am-ի տեղեկություններով` կորոնավիրուսով է վարակվել նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
«Այո՛, թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Պատասխանը երեկ երեկոյան եմ ստացել: Հիմա պայմանավորվել եմ բժշկական կենտրոնի հետ, գնում եմ հետազոտությունների, հասկանանք՝ ինչ բուժում ենք ստանալու»,– նշեց նա:
Համբարձումյանը նշեց, թե իրեն լավ է զգում, ջերմություն չունի: «Մի երկու օր ցավեր եմ ունեցել եւ վերջ: Բալիկիս մոտ էլ ջերմություն կա, բոլորով հանձնել ենք կորոնավիրուսի թեստ, սակայն երեխայիս թեստի պատասխանը դեռ չի եկել, այսօր կիմանանք», – հավելեց նա: Պատգամավորը ընդգծեց, որ իր շփման շրջանակը մեծ է եւ հստակ չի կարող ասել, որ վարակվել է խորհրդարանի իր գործընկերներից:
Սոնա Գրիգորյան
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: