Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները. նամակ քաղաքապետին

Հունիս 29,2020 11:41

Նամակ Երևանի քաղաքապետ
Հայկ Մարությանին

Պարոն Քաղաքապետ,

Դատելով Երևանի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակից, կարծիք է ձևավորվում, որ երկրի բնակչության համար այս օրհասական ու արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, Երևանի քաղաքապետարանն ինքնահեռացել է իր ուղղակի պարտավորություններից։

Հարցեր են ծագում․
Ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները (գոնե՝ կենտրոնական)։

Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, հատկապես այնտեղ, որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումներ են լինում։

Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով, որոնք վարակի տարածման վտանգավոր աղբյուրներ են։

Ինչո՞ւ են աղբամանները լեփլեցուն աղբով, որոնք հազվադեպ են դատարկվում օրվա ընթացքում․․․

Ինչո՞ւ նստարանները չեն մաքրվում թռչնաղբից, որը մնացել է դեռևս անցյալ տարվանից։

Վերոնշյալ «ինչուները» կարելի է անվերջ թվարկել։

Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, իսկ այն պահանջում է նաև արտակարգ գործողություններ՝ արտակարգ մաքրություն, արտակարգ հոգատարություն, արտակարգ ուշադրություն։ Չէ՞ որ համավարակի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն դիմակ կամ ձեռնոց կրելով։

Երևանի բնակիչները Ձեզ ընտրել են որպես քաղաքապետ և Դուք պարտավոր եք կատարել Ձեր պարտականությունները։

Գործադիր տնօրեն՝ Լևոն Ներսիսյան

5 հունիսի 2020 թ․

Քաղաքապետարանի պատասխանը՝ ստորև։

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930