Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը ներկայացնող ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ: Ինչպես հաղորդում է Francetvinfo-ն, 39-ամյա Բարսեղյանը ընտրություններում հավաքել է ձայների 41.7 տոկոսը՝ առաջ անցնելով իր մրցակիցներ Ալեն Ֆոնտենալից ու Քեթրին Տրաուտմանից:
«Ստրասբուրգը՝ մեր եվրոպական մայրաքաղաքը, պատրաստ է փոխել դարաշրջանը, փոխել իր առաջնահերթությունները»,-դեկտեմբերի 28-ի երեկոյան ասել է Բարսեղյանը Ստրասբուրգի Ազգային թատրոնի դիմաց իր համախոհների հետ հանդիպման ժամանակ:
Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։
Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ Ժաննա Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից