Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ մահն է արձանագրվել: Երեկ մահացած տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր:
Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել:
Այդ ընթացքում նրան արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում